Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գագիկ Ծառուկյան. Եթե ժողովուրդն իր ձայնը մեզ տար, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Եթե ժողովուրդն իր ձայնը մեզ տար, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան
11.09.2017 | 21:09

Եթե ընտրողները ձայների մեծ մասը տային «Ծառուկյան» դաշինքին, այն կիրականացներ նախընտրական խոստումները` սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Բայց ժողովուրդն իր ձայնը՝ 50+1, տվեց ՀՀԿ-ին։ Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան և կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ