Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«ՌեԱնիմանիա» փառատոնը կբացվի «Վան Գոգի կրքերը» ֆիլմով

«ՌեԱնիմանիա» փառատոնը կբացվի «Վան Գոգի կրքերը» ֆիլմով
15.10.2017 | 13:52

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2200 հայտ, որից շուրջ 200-ը, այդ թվում՝ 6 լիամետրաժ ֆիլմեր, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

«ՌեԱնիմանիան» կբացվի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վոն Գոգի կրքերը» (Loving Vincent) անիմացիոն ֆիլմով։ Փառատոնը պատիվ ունի հյուրընկալելու ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթին։
«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 12-ին Աննսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում և արժանացել 10-րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու ՈՒելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։

Ֆիլմի պաշտոնական կայքը՝ lovingvincent.com:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ