Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հանդիպում Ստեփան Շաքարյանի հետ

Հանդիպում Ստեփան Շաքարյանի հետ
17.10.2017 | 18:14

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ: Կհնչեն կոմպոզիտորի հեղինակային, ինչպես նաև ջազային ստեղծագործություններ ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ: Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև ԵԹԿՊԻ դոցենտ Գայանե Առաքելյանի արվեստանոցում նկարահանված Շուսաննա Թովմասյանի «Հայրենասեր երաժիշտ Ստեփան Շաքարյան» տեսաֆիլմը: Օպերատորներ՝ Ա. Սարգսյան, Գ. Ծատուրյան, Ե. Պետրոսյան, մոնտաժման ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան:


Ստեփան Շաքարյանն ավելի քան ջազային 100 կոմպոզիցիաների հեղինակ է, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերն ու մի շարք այլ խմբեր։ Կոմպոզիտորի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ