Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.11.2017 | 00:03

Տու՛ր և վերցրու՛ և ուրախացրու՛ քո հոգին, քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։ Ամեն մարմին շորի նման մաշվում է, քանզի հավիտենությունից ի վեր օրենք է, թե` «Մահով պիտի մեռնես»։ Ինչպես սաղարթախիտ ծառի դալար տերևը մերթ թափվում է և մերթ բուսնում, այնպես էլ մարմնի և արյան տեսակն է. մեկը վախճանվում է, մյուսը` ծնվում։ Ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում է, և այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնա։

Սիրաքի իմաստություն 14. 16-20

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ