Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Արքայական համերգ». կներկայացվեն տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները

«Արքայական համերգ». կներկայացվեն տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները
27.11.2017 | 13:41

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Հայաստանի ազգային պատկերասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կներկայացվի «Արքայական համերգ» նախագիծը։ Առաջին անգամ հնչելու են տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի մեկնաբանմամբ։ Ստեղծագործությունների համադրումն իրականացրել է Դանիել Երաժիշտը, ով նաև համերգային երեկոյի բանախոսն ու դիրիժորն է:


Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Սիրով հրվիրում ենք լուսաբանելու։

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ