Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աղոթարան

Աղոթարան
08.12.2017 | 00:29

Փնտռեցի զայն ճամբաներուն վրայ: Հարցուցի գիշերապահներուն: Թակեցի դռները այն տուներուն, ուր լոյս տեսայ:
-Արդեօք տեսա՞ք մուրացիկ մը, որ ապաստարան կը փնտռէր այս ցուրտ գիշերով, այս ձիւն գիշերով: Արդեօք ձեր դու՞ռն ալ թակեց երեք անգամ,- հարցուցի:
Զիս գինով կարծեցին ու խնդացին վրաս: Այդ գիշեր, Տէ՜ր, ճամբաներուն վրայ Քեզ էր, որ կը փնտռէի: Դուն էիր, որ երեք անգամ թակեցիր իմ տան դուռը, ու ես չճանչցայ Քեզ եւ դուռը երեսիդ գոցեցի:
Այն օրէն ի վեր շատ անգամ իմ տունը կոչունքի հրաւիրեցի քաղաքին մուրացիկները, սակայն անոնց մէջ չգտայ Քեզ, Տէ՜ր:
Այն օրէն իմ տունը ճամբու վրայ շինեցի, որ հանգիստ առնեն ճամբորդները յոգնած, սակայն այդ ճամբորդներուն մէջ չգտայ Քեզ, Տէ՜ր:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ