Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրեր

Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրեր
11.12.2017 | 13:54

Դեկտեմբերի 10-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրեր: Նախագիծը կյանքի է կոչվել հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Վրաստանի կոմպոզիտորների միության գործընկերությամբ: Ծրագրի նպատակն է հայ ժամանակակից երաժշտության հանրահռչակումը և տարածումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումն ու զարգացումը:
Եզրափակիչ համերգը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:


Հայ ժամանակակից երաժշտության օրերի շրջանակներում կատարվում են կոմպոզիտորներ ԱրամՍաթյանի, Ռոբերտ Աթայանի, Գագիկ Հովունցի, Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Կոնստանտին Պետրոսյանի, Վաչե Շառաֆյանի, Ջենի Ասատրյանի, Գրիգոր Առաքելյանի, Աշոտ Ղազարյանի, Նարինե Զարիֆյանի, Հովհաննես Մանուկյանի և Էդմոնդ Մակարյանի կամերային ստեղծագործությունները:


Նախագծի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ 2015-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում կայացել է վրաց ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների 3 համերգ:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ