Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ ենք ուտելու տոներին

Ի՞նչ ենք ուտելու տոներին
30.12.2017 | 11:39

«Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն իրականացրել է հարցում Նոր տարուն պատրաստության մասին: Հարցումը իրականացվել է Երևանում հեռախոսային տարբերակով, 620 քաղաքացու հետ, հետազոտության իրականացման ժամանակահատվածն է 16.12.2017-22.12.2017: Հարցին՝ որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել Նոր տարին, հարցվածների 80,6 տոկոսը պատասխանել է՝ տանը, 6,5 տոկոսը` երկրից դուրս, նույնքանն էլ քաղաքից դուրս, ռեստորանում, սրճարանում` 3,2 տոկոս:


Հարցին՝ ե՞րբ են սկսում կատարել ամանորյա գնումները, քաղաքացիների 2 տոկոսը պատասխանել է՝ նոյեմբերին, 28 տոկոսը՝ դեկտեմբերին, 55 տոկոսը՝ վերջին 10 օր, 10 տոկոսը չի կատարում: Հարցին՝ ու՞մ համար են գնում ամանորյա նվերը, 89 տոկոսն ասել է՝ ընտանիքի անդամների, 48 տոկոսը՝ բարեկամների, 42 տոկոսը՝ ընկերների, 28 տոկոսը՝ կոլեգաների:
Ամանորյա սեղանի ուտեստների առումով 69 տոկոսը ասել է, որ պատրաստելու է տոլմա, նրբաբլիթ՝ 46 տոկոսը, խոզի բուդ` 45 տոկոսը, հնդկահավ` 14 տոկոսը, ձուկ, խորոված` 10 տոկոսը: Հարցվածների 60 տոկոսը պատրաստում է մայրաքաղաքային աղցան, հավի կրծքամսով աղցան` 31 տոկոսը, սնկով` 13 տոկոսը, Կեսար` 16 տոկոսը: Խմորեղեններից հարցվածների 42 տոկոսը պատրաստում է փախլավա, գաթա, 31 տոկոսը` «Նապոլեոն», էկլեր` 16 տոկոսը, «Միկադո»` 17 տոկոսը, «Տղամարդու իդեալ»` 6 տոկոսը, էսկիմո` 5 տոկոսը:


Ամանորյա սեղանի խմիչքներից ամենաշատը սեղանին դրվում է օղին` 72 տոկոս, գինի` 70 տոկոս, կոնյակ` 52 տոկոս, շամպայն` 40 տոկոս:
Տոնական նախապատրաստական աշխատանքները հաճելի են 50 տոկոսի համար, պարտականություն` 24 տոկոսի, ֆինանսական ծանր բեռ` 18 տոկոսի, հաճելի հանգստյան օրեր` 16 տոկոսի, ձանձրալի, հոգնեցուցիչ` 10 տոկոսի:

Դիտվել է՝ 7026

Մեկնաբանություններ