Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են հայերը

2017-ին Վրաստան ամենաշատն այցելել են հայերը
08.01.2018 | 08:11

Վրաստան 2017-ին այցելել է 7,5 միլիոն զբոսաշրջիկ, 18,8 տոկոսով ավելին է 2016-ի տվյալների համեմատ: Վրաստանը զբոսաշրջիկների թվով նոր ռեկորդ է սահմանել:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2017-ին երկիր ամենաշատն այցելել են Հայաստանի քաղաքացիները՝ 1,7 միլիոն` 14 տոկոսով շատ է նախորդ տարվանից:

Վրաստան այցելուների թվով երկրների թոփ տասնյակում երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 1,69 միլիոն` 11 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Հաջորդում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ՈՒկրաինան, Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան:
Զբոսաշրջիկների թիվը, որ Վրաստանում անցկացրել են մեկ օր և ավելի, 2017-ին եղել է 3 478 000` 27,9 տոկոսով ավելի 2016-ից:

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ