Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները

Դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները
11.01.2018 | 23:29

Հայ ընթերցողները 2018-ի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի հանրության դատին կհանձնվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես, հայերեն թարգմանությամբ կներկայացվի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:
Այս տարվանից հայ ընթերցողներին հասանելի կլինեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», «Միջնաբերդ» ստեղծագործությունները: Հայերեն հնարավոր կլինի կարդալ նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար», «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ապրելու և մեռնելու ժամանակը», «Գիշեր Լիսաբոնում» ստեղծագործությունները:


Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ հասանելի է Քեն Բլանչարդի և Սպենսեր Ջոնսոնի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Հեղինակներն իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել: Այս գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Օրեր առաջ լույս է տեսել նաև Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»:
Տարվա ընթացքում լույս կտեսնի նաև անգլիացի վիպասան Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» դասական գործը:


Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ: Շուտով նրանց դատին կհանձնվի «Հայ ժողովրդական հեքիաթներ» բացառիկ եռահատորյակը: Հայ ժողովրդական հեքիաթներն իրենց մեջ խտացնում են մեր ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած ու հղկած իմաստնությունը, կենսափիլիսոփայությունը, հումորը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները. պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ