ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀԱՊԿ-ն այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում

ՀԱՊԿ-ն այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում
30.03.2018 | 12:33

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին:

«Այնտեղ նշվում է, որ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովը հղում է անում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարություններին, ևս մեկ անգամ նշում, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշմամբ, խնդրի խաղաղ կարգավորմամբ, անթույլատրելիությունը ռազմատենչ հռետորաբանությամբ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ հայտարարությանը կցված է տեղեկատվություն, որի մեջ ռազմատենչ հռետորաբանությունն ու այն գնահատականները, որ չեն բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից նշված են: «Սա շատ լուրջ փաստաթուղթ է, ընդգրկված են նաև մեր նախագահի, Արցախի գնահատականները: ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ խոսել է, և այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում՝ Չինարի գյուղի դիվերսիայի հետ կապված՝ նշելով որպես սադրանք: Մենք այդ իմաստով ՀԱՊԿ-ում որևէ խնդիր չունենք»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ սրանով ՀԱՊԿ-ն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների սկզբունքներին:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ