Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայֆիլմը» պետք է դուրս գա մասնավորեցման ծրագրից

«Հայֆիլմը» պետք է դուրս գա մասնավորեցման ծրագրից
04.05.2018 | 18:54

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Հայֆիլմը» համազգային սեփականություն է, նոր սերունդը «Հայֆիլմը» կվերադարձնի իր ժողովրդին և հայ կինոյին:


«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդես են գալու հայտարարությամբ, ներկայացնելու են կոնկրետ ծրագիր, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով: Նշեց նաև, որ «Հայֆիլմը» պետք է դուրս գա մասնավորեցման ծրագրից:
«Շատ շուտով մտնելու ենք «Հայֆիլմ» ու ժողովրդի սեփականությունը հանձնելու ենք ժողովրդին» հայտարարությունը, մանավանդ վերջին օրերի համատեքստում, կասկածելի է թվում: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Հայկ Բաբայանն ասաց, որ իրենք էլի են մտել «Հայֆիլմ», ծառատունկ են արել, շաբաթօրյակ, միշտ եղել է ոգևորություն, ուղղակի հիմա մթնոլորտը փոխվել է, և իրենց քայլերն ավելի ակտիվ ու որոշակի են դառնալու:


Հարց է առաջանում` ազգային ստուդիայից ոչինչ չի մնացել, ոչինչ չկա, ի՞նչն են փրկելու: Հայկ Բաբայանի կարծիքով` «Ոչինչ չկա»-ն շատ ծայրահեղ մոտեցում է. «Շատ բաներ են թալանվել, քանդվել, բայց ինչ մնացել է, պետք է պահպանվի, ու աջակիցների, սփյուռքահայերի, բարի մարդկանց միջոցով ոտքի հանվի ստուդիան, միակ պայմանը` որ մեզ չխագարեն»: Նկատեցի, որ ստուդիան ոտքի կանգնեցնելու համար մեծ գումարներ են հարկավոր: «Արդեն 17 տարի ասում են, թե «մեծ գումարներ չկան», բայց այն, ինչ մենք ենք առաջարկում, կապված է ոչ թե մեծ գումարների հետ, այլ մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման»,- հակադարձեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավարը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ