ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Հովեր» և լեհական «Cracow Singers» վոկալ համույթների համատեղ համերգը

«Հովեր» և լեհական «Cracow Singers» վոկալ համույթների համատեղ համերգը
06.05.2018 | 15:24

Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված «Heritage of coral music. Penderecki» խորագրով տոնական համերգում համատեղ կատարմամբ հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (Հայաստան) և «Cracow Singers» վոկալ համույթը (Լեհաստան)։

Մայիսի 7-ին, ժամը 18.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու երգչախմբերը կներկայացնեն Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները: Համերգի կազմակերպմանը աջակցել են Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը,
Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը Երևանում:
Համերգի գլխավոր կազմակերպիչ՝ Equinum հիմնադրամ (Լեհաստան):

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ