ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կկերտվի նոր պատմությո՞ւն

Կկերտվի նոր պատմությո՞ւն
26.05.2018 | 18:39

Այսօր Կիևում կկայանա Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ խաղը: Հաղթանակի դեպքում մադրիդյան ակումբը, որ ամենատիտղոսայինն է Եվրոպայում (Չեմպիոնների լիգայում հաղթել է 12 անգամ, երեք անգամ պարտվել է եզրափակչում) երրորդ անգամ անընդմեջ կնվաճի գավաթն ու կթարմացնի 42 տարվա վաղեմության ռեկորդը: Ինչ վերաբերում է անգլիական ակումբին, հաղթանակը նրա համար կլինի վեցերորդն այս հեղինակավոր մրցաշարում (վերջին անգամ հաղթել է 2005 թվին):
Անդրադառնալով առաջիկա խաղին` Զինեդին Զիդանն ասել է, որ թեև մարդիկ գտնում են, որ «արքայականն» է հանդիպման ֆավորիտը, ինքն այդպես չի կարծում, քանզի եզրափակչում շանսերը հավասար են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ