Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը
26.05.2018 | 19:34

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


Նարեկ Հախնազարյանի ելույթը խաչատրյանական մրցույթի բացման համերգին խորհրդանշական է. այսօր արդեն մեծ բեմեր նվաճած երաժիշտը 2006 թվականին՝ 18 տարեկանում, նվաճել է Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում Նարեկ Հախնազարյանը դարձել է Չայկովսկու անվան և այլ մրցույթների դափնեկիր։
Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել երաժշտության բնագավառում տաղանդավոր երիտասարդների։ Եվ 2003 թվականից սկսած՝ մրցույթը, հավատարիմ իր սկզբունքներին, երաժշտական աշխարհին է նվիրել այժմ արդեն հայտնի կատարողների՝ Ֆյոդր Ռուդին, Միրա Վոպոտիչ, Անդրեյ Իոնիցա, Յարոսլավ Նադրժիցկի և այլք։ Միաժամանակ մրցույթն աշխարհով մեկ հանրահռչակում է Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մասնակիցները, երաժշտական այս ստուգատեսի շրջանակներում, սովորելով Խաչատրյանի գործերը, հետագայում դրանք ներկայացնում են տարբեր բեմերում, տարբեր նվագախմբերի նվագակցությամբ։


Խաչատրյանի մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
կսմիթ Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո