ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սալա՞հ, թե՞ Գրիզման

Սալա՞հ, թե՞ Գրիզման
08.06.2018 | 01:20

Ոչինչ տարօրինակ չէ նրանում, որ համաշխարհային ֆուտբոլում այդքան սևեռված է դարձել անգլիական «Լիվերպուլի» հարձակման գծի առաջատար Մոհամեդ Սալահի անձի նկատմամբ հետաքրքրությունը: Եգիպտացին իսկապես ունեցավ փայլուն մրցաշրջան, ու բնականաբար ֆուտբոլային գրանդ ակումբները պիտի լծվեին նրան որսալու գործին: Թվում է, թե դրանից պիտի անմասն չմնար և «Բարսելոնը», սակայն ֆուտբոլիստի գործակալ Ռամի Աբասն արմատապես ժխտում է իր կլիենտի ու կատալոնյան ակումբի միջև հնարավոր բանակցությունների վարկածը. «Նման բան երբեք չի եղել: Ձեզ ավելի ստույգ աղբյուրներ են անհրաժեշտ»: Շատ ավելի վաղ հայտնվել էր, թե կապտանռնագույնները հանուն Սալահի կարող են հրաժարվել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակման գծի առաջատար, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին ունենալու մտադրությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ