ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աննա Հակոբյանը դիմում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներին

Աննա Հակոբյանը դիմում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներին
11.06.2018 | 16:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հանդես է եկել բաց նամակով․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ
Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:


Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել ann.hakobyan2018@gmail.com հասցեին:
Խորին շնորհակալությամբ և ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝
Ձեր Աննա Հակոբյան»:

Դիտվել է՝ 3787

Մեկնաբանություններ