Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները:

«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները:
11.06.2018 | 23:23

Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։

Նշենք, որ իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորաե մշակութային կենտրոնը: «Մրցույթ-փառատոնի նպատակը մեկն է՝ հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Տարեցտարի, մրցույթի ընթացքին հետևելով, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ տաղանդավոր սերունդ ունենք», -նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նշենք, որ փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փառատոնին աչքի ընկած եւ տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը փորձում են նաև միջազգային հարթակներում: Այս տարի նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ունեցել է ավելի քան 450 մասնակից Երևանից և հանրապետության տարբեր մարզերից: Նկարչության մրցույթն անցկացվել է երկու, ասմունքի և թատերարվեստի մրցույթները՝ մեկ փուլով՝ տարբեր տարիքային խմբերում: Մրցանակաբաշխության արարողությանը յուրաքանչյուր անվանակարգում հանձնվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և Գրան պրի մրցանակներ, ինչպես նաև խրախուսական պատվոգրեր: Որոշ խմբեր ստացել են արտերկրում փառատոների մասնակցության հրավեր: Մրցանակաբաշխության արարողությունն ուղեկցվել է մշակութային տարբեր համարներով:

Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2617

Մեկնաբանություններ