Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է Վերներ Հերցոգին նվիրված հանդիպումների շարքը

Մեկնարկում է Վերներ Հերցոգին նվիրված հանդիպումների շարքը
14.06.2018 | 17:55

Այսօր, ժամը 19:00-ին, Երևանի «Գյոթե կենտրոնի» կինոակումբում հանրահայտ «Ագիռե՝ Աստծո ցասումը» (Aguirre, der Zorn Gottes, 1972թ., 94 րոպե) ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի Վերներ Հերցոգին նվիրված հանդիպումների շարքը: Ներածական խոսքով հանդես կգա կինոգետ Գարեգին Զաքոյանը: Ֆիլմը կցուցադրվի բնօրինակ լեզվով և հայերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Իրական փաստերի հիման վրա նկարված այս ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1560-1561թթ., երբ իսպանական կոնկիստադորները՝ Լոպե դե Ագիռեի (Կլաուս Կինսկի) գլխավորությամբ, թալանով և արյունահեղությամբ անցնում են Հարավային Ամերիկայի ջունգլիներով՝ ձգտնելով գտնել լեգենդար Էլդորադոն՝ ոսկու քաղաքը: Ագահությունն ու անծայրածիր թվացող անտառները, որտեղ ամեն ինչ և ամեն ոք ասես ուզում են քեզ սպանել, շատ շուտով հետզհետե խելագարության եմ մատնում իսպանացիներին և լարում նրանց միմյանց դեմ:

Առաջիկայում կցուցադրվի Հերցոգի ևս երկու ֆիլմ՝ «Նոսֆերատու. խավարի ուրվականը» և Ֆիցկարալդո»:

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ