Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առանց գեղարվեստական ղեկավարի

Առանց գեղարվեստական ղեկավարի
15.06.2018 | 01:33

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը չի ցանկանում, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնի Նորա Գրիգորյանը:


Թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դստեր` Նորա Գրիգորյանի թեկնածությանը դեմ է թատրոնի 80 տոկոսը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոբերտ Հակոբյանը: Լուծումը, ըստ նրա, մեկն է` մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պետք է այցելի թատրոն և հանդիպի դերասանների հետ: «Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի այն մարդը, ում կհավատա խմբի մեծամասնությունը, որը կհամագործակցի երիտասարդ ռեժիսորների հետ, չի վախենա էքսպերիմենտներ անելուց»,- ընդգծել է նա: Ռոբերտ Հակոբյանը կողմ է նաև Վահե Շահվերդյանի առաջադրմանը, քանի որ գիտի, ինչպիսին կլինի թատրոնի կոլեկտիվի արձագանքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ