Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Քրիշտիանուն նման է պորտվեյնի, նա տարիքի հետ ավելի լավն է դառնում»

«Քրիշտիանուն նման է պորտվեյնի, նա տարիքի հետ  ավելի լավն է դառնում»
22.06.2018 | 10:56

Մարոկկոյի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1:0) Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը գովեստի խոսքեր է ասել Քրիշտիանու Ռոնալդուի մասին, որը, ի դեպ, պորտուգալացիներից միակն է, որ այս առաջնությունում գոլեր է հեղինակում:

Հիշեցնենք, որ այս մեկի կողքին նա երեք գոլ էլ խփել էր իսպանացիների հետ խաղում՝ դառնալով ոչ միայն հեթ տրիկի հեղինակ, այլև թիմը փրկելով պարտությունից: «Քրիշտիանուն նման է պորտվեյնի, նա տարիքի հետ ավելի լավն է դառնում: Ի տարբերություն մյուսների, Ռոնալդուն անընդհատ զարգանում է: Նա գիտի իրեն և այն, ինչ կարող է անել»,- ասել է Սանտուշը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ