Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իմպրովիզներով հարուստ բազմաժանր համերգ՝ դասականից մինչև ջազ

Իմպրովիզներով հարուստ բազմաժանր համերգ՝ դասականից մինչև ջազ
22.06.2018 | 15:48

Ամերիկաբնակ դաշնակահար ԱՐՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ հունիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայանա յուրատեսակ ծրագրով: Համերգի առաջին բաժնում ելույթ կունենա դաշնակահարն ինքը` ներկայացնելով Ջորջ Գերշվինի,Կոնստանտին Օրբելյանի, Արտեմի Այվազյանի, Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի լավուգույն ստեղծագործություններից կազմված սյուիտները (շարանվագ):

Երկրորդ բաժնում ելույթ են ունենալու 13 մենակատարներ (Զարուհի Բաբայան, Արթուր Իսպիրյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան և ուրիշներ)
Համերգը կրում է «Արմեն Ահարոնյան և ընկերներ» խորագիրը:
Սպասվում է իմպրովիզներով հարուստ բազմաժանր համերգ՝ դասականից մինչև ջազ:
Արմեն Ահարոնյանը 1973-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Գ. Վ.Սարաջյանի դասարան): Երկար տարիներ եղել է «ՈՒրարտու» էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1980 -ից ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Աշխատակցել է հայ և օտարազգի երաժիշտների հետ՝ թողարկելով շուրջ 1600 ձայներիզ, որոնց երաժշտական ձևավորման և գործիքավորման հեղինակն է: Հայաստան է եկել 2016-ին ՝ 36 տարվա ընդմիջումից հետո:


«Իրատեսի» հետ զրույցում դաշնակահարն ասաց, որ 1600 ձայներիզներից հետո որոշել է, ի վերջո, ձայնագրել բացառապես իր կատարումները: Սկավառակը երաժշտասերների դատին կներկայացվի համերգի օրը՝ հունիսի 27-ին: Խոսելով առաջիկա համերգի մասին, նշեց, որ ամբողջությամբ իմպրովիզային է լինելու: Ճիշտ է՝ կմախքը կա, բայց ինչպես կնվագի, քանի գործ, ինչ հերթականությամբ, ինչ հարմոնիայով ու տրամադրությամբ, դրանք բոլորը բեմում են ծնվելու:
Անդրադառնալով մեր հարցին, թե ի՞նչ է պետք է դաշնակահարին հաջողության հասնելու համար, ասաց, որ կարևորում է երևակայակությունը, ազատությունը, ճկունությունը, որ եթե աշխարհի բոլոր նոտաներն էլ փակվեն, նորից հսկա աշխարհ ունենա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. -Զրույցն ամբողջությամբ՝ «Իրատեսի» տպագիր համարներից մեկում:

Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ