Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սևան-2018» երգի և պարի հանրապետական հեռուստափառատոնին մասնակցել են խմբեր հանրապետության մարզերից ու Երևանից

«Սևան-2018» երգի և պարի հանրապետական հեռուստափառատոնին մասնակցել են խմբեր հանրապետության մարզերից ու Երևանից
06.07.2018 | 23:37

Գեղարքունիքի մարզում կայացել է «Սևան-2018» երգի և պարի հանրապետական հեռուստափառատոնը: Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող ամենամյա տոնին մասնակցել են Հայաստանի մարզերի ու Երևանի երգի ու պարի խմբեր: Փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:


«Արդեն 18-րդ տարին մենք անցկացնում ենք «Սևան» երաժշտական հեռուստափառատոնը: Ամենամյա այս միջոցառմանն այս տարի մասնակցել են 100 երգի և պարի խմբեր ոչ միայն Երևանից, այլև հանրապետության մարզերից: Փառատոնի շրջանակում խմբերը ներկայացրել են տարբեր ոճերի պարեր ու երգեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով շեշտում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է:


«Մինորա»-ի հիմնադրի և տնօրենի խոսքով՝ մշակութային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է փառատոներ նաև Հայաստանի մարզերում՝ այդպիսով ակտիվացնելով նաև մարզային մշակութային կյանքն ու հետաքրքիր դարձնելով մարզաբնակների առօրյան: Հուլիսի 15-ին էլ Տավուշի մարզում կանցկացվի «Դիլիջանյան ամառ-2018» փառատոնը:
Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ