ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Հայաստանը կզրկվի բանջարեղենի և սննդամթերքի դեպի Ռուսաստան արտահանման արտոնությունից

Հայաստանը կզրկվի բանջարեղենի և սննդամթերքի դեպի Ռուսաստան արտահանման արտոնությունից
09.07.2018 | 21:58

Ռուսաստանի ֆինանսների նախարարության հրապարակած «2019 թ. բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 և 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը զրկվելու է դեպի Ռուսաստան մի շարք բանջարեղեններ արտահանելու արտոնություններից:

Գազարը, ճակնդեղը, հատապտուղը, խաղողի հյութը, եփած կամ պահածոյացված լոլիկները, տոմատի մածուկը կհանվեն զարգացող երկրների արտադրանքի ցանկից, որոնց համար ԵԱՏՄ մաքսային տարածք մուտք գործելու դեպքում սահմանվում էր սակագնի արտոնություն: Որոշան նպատակը ազգային տնտեսության զարգացման խթանումն է:

Դիտվել է՝ 7353

Մեկնաբանություններ