Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աղոթարան

Աղոթարան
27.07.2018 | 00:08

Ապաշխարության աղոթք


Ամենակարող Աստված, ես Քո առաջ եմ իբրև մի մեղավոր: Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը` Քո որդին, մարմնով ծնվեց կույս Մարիամից, ապրեց երկրում, խաչի վրա մահացավ բոլորիս մեղքերի համար: Երրորդ օրը հարություն առավ Քո կամքով: Հիսու՛ս, խնդրում եմ, որ ներես ինձ և մաքրես ամեն գիտակցված ու չգիտակցված մեղքերից: Փրկի՛ր հոգիս դժոխքից, արժանացրու Քո հավիտենական երկնային արքայությանը: Եղի՛ր իմ Տերն ու Թագավորը ու լցրու ինձ Սուրբ Հոգով: Շնորհակալություն, որ այս պահից դարձա Աստծո զավակ և ունեմ կյանք մահից հետո:
Ամե՜ն:


«Նարեկ» աղոթքների խումբ

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ