Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երգչուհի Մարիաննա Լիման Պորտուգալիայից վերադարձել է պատվավոր առաջին մրցանակով

Երգչուհի Մարիաննա Լիման Պորտուգալիայից վերադարձել է պատվավոր առաջին մրցանակով
03.09.2018 | 14:23

Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում, օգոստոս ամսին Հայաստան է ներկայացրել Պորտուգալիայի Սեյա քաղաքում «FICSE» միջազգային մրցույթ-փառատոնին, երգելով Նարինե Զարիֆյանի «Mercy on me» և «My funny Valentine» ստեղծագործությունները, զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականները: Մարիաննա Լիմայի մասնակցությունն այս կարևոր մրցույթում ապահովեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթը հովանավորում էր Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթը հովանավորու էր Սեյայի քաղաքապետարանը: Սա երգչուհու թվով 16-րդ մրցույթն էր, որից նա հաղթանակով է վերադարձել: Մարիաննան նշում է, որ բավականին բարդ էր մրցակցությունը, քանի որ մասնակիցները բավականին ուժեղ էին: Նաև երգչուհին նշեց մի զավեշտալի փաստ:

Օդանավակայանում կորցրել էին նրա ուղեբեռը, և ելույթի զգեստը ձեռք է բերվել մրցույթից ժամեր առաջ: Մարիաննան նշեց, որ «Ֆիքսեն» շատ կարևոր մրցույթ է Պորտուգալիայի համար: Այն ցուցադրվել է առաջին ալիքով: Հիշենք, որ Մսարիաննա Լիման նաև (Եվրոպան իմ սրտում) գրքի հեղինակն է, եվրոպական 30 քաղաքների մասին: Նա շուտով պատրաստվում է գիրք գրել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մասին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ