ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.10.2018 | 00:01

Այդպես կպատժվի նաև այն կինը, որ թողել է իր ամուսնուն և օտարից ժառանգ է բերել։ Նախ` որովհետև Բարձրյալի օրենքին չհնազանդվեց, երկրորդ` հանցանք գործեց իր ամուսնու դեմ, և երրորդ` շնացավ պոռնկությամբ և օտար մարդուց որդի բերեց։ Նա ժողովրդից պիտի վտարվի, և նրա որդիներին պիտի հոգ չտանեն։ Նրա որդիներն արմատներ պիտի չարձակեն, և նրա ոստերը պտուղ չպիտի տան։


Սիրաքի իմաստություն 23. 32-35

Դիտվել է՝ 2049

Մեկնաբանություններ