Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գոյ թատրոնում պրեմիերա է՝ «…Սերեր». (լուսանկարներ)

Գոյ թատրոնում պրեմիերա է՝ «…Սերեր». (լուսանկարներ)
09.11.2018 | 17:44

Կնոջ ու տղամարդու հարաբերությունների, սիրո ու դավաճան մասին թեև բազմաթիվ ներկայացումներ են եղել, բայց բոլոր ժամանակներում այն շարունակում է ամենապահանջված թեմաներից մեկը լինել: Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ բեմդադրել է «…Սերեր» ներկայացումը, որի հեղինակը Էմանուել Դելլե Պիանեն է: Ներկայացման պրեմիերան նոյեմբերի 4-ին և 11-ին է:


«Ստեղծագործության առանցքը կնոջ ու տղամարդու հարաբերությունների բազմերանգությունն է, նարցն հարատև բախումն ու միմյանց ձգտելու մղումը: Աշխարհը սկսվել է հենց այդ հարաբերությամբ ու կավարտվի դրանով, մնացած ամեն ինչը միջանկյալ երևույթներ են, որոնք կատարվում են այդ երկու տարերքների բախման միջև: Սիրո պատմությունները իրար միացող ու իրարից բաժանվող պատմությունների պես անթիվ են»,- ասում է բեմադրող ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը:


Նշենք, որ ներկայացման մեջ ներգրավված են Գոյ թատրոնի երիտասարդ դերասանները, ինչպես նաև հրավիրյալ երկու դերասան: Դերասաններն իրարից տարբեր մի քանի կերպարներ են մարմնավորում, որոնց միավորում է գիտնականի կերպարը, որը ներկայացման ամբողջ ընթացքում տեղեկացնում է նույն երևույթը տարբեր կերպ ընկալելու, կնոջ ու տղամարդու տարբեր հատկությունների մասին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ