Մարիա՛մ, Մա՛յր Աստծո, որ անապական Քո ծննդյամբ Նախամոր երկունքը մեղմեցիր, բարեխոսի՛ր Միածին Որդուդ առջև, որ արձակի մեր մեղքերը, և աղաչի՛ր, որ փրկի մեզ փորձությունից: Ամեն:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...