Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իշխանության համար օրինակելի գործարար է Սամվել Ալեքսանյանը

Իշխանության համար օրինակելի գործարար է Սամվել Ալեքսանյանը
25.03.2019 | 20:16

Նոր Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է ընկալվում։ Օլիգարխները դարձել են սեփականատերեր, համակարգային կոռուպցիա չկա, բայց համակարգային կոռուպցիայի նախկին որևէ դեպք բացահայտված չէ։ Երբեմնի արատավոր երևույթները դարձել են ընկալելի ու հասկանալի հանրությանը։ Մշտապես մամուլի, հանրության քննադատության թիրախում հայտնված մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը նախկինում օլիգարխ էր, իսկ հիմա օրինակելի գործարար։ Նրան որպես օրինակելի աշխատող է ներկայացնում հենց իշխանությունը, ավելին ՊԵԿ-ը։

Այսօր ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը հայտարարել է, որ կոմիտեն ստվերից դուրս գալու ուղղությամբ հասցեական աշխատանք է տանում բոլոր խոշոր տնտեսվարողների հետ և որպես օրինակ նշել Սամվել Ալեքսանյանին:
«Օրիակ՝ պարոն Ալեքսանյանի մասին եք խոսում, պարոն Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկեր են վճարել 2018 թվականին, քան նախորդ տարիներին: Ուղղակի ինքը նաև ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով՝ ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել էր: Այսինքն՝ եթե մի տնտեսվարող սուբյեկտով բազմաթիվ ոլորտներում իրականացնում էին գործունեություն, հիմա իրենք բիզնեսը տարանջատում են ըստ ոլորտների: Դրա արդյունքում ավելի թափանցիկ են լինում և ավելի շատ հարկեր են վճարում»,- ասաց Անանյանը:


Փաստորեն, այս մարդը միշտ էլ կարգին, օրինակելի է աշխատել, բայց մենք բողոքել ենք, թե խաբում է, հարկերը չի վճարում, կեղծում է ապրանքանիշերը։ Բոլոր իշխանությունների սրտով գնացող, նրանց կանոններին ենթարկվող Սամվել Ալեքսանյանը, պարզապես, մի դեպքում օլիգարխ էր, մյուս դեպքում՝ օրինակելի կերպար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ