Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը

Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը
11.04.2019 | 23:28

Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի նոր տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Տեսահոլովակի ռեժիսորն ու անիմատորը Տիգրան Առաքելյանն է (Onoff studio), օպերատորը Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝ Խաչիկ Եղոյանը(Yeghoyan Production):


Ապրիլի 11-ին լրանում է ուղիղ 10 տարին, երբ Վահագ Ռաշը հանրությանը ներկայացրեց իր առաջին երգը: Հենց այդ առիթով էլ երգիչը որոշեց իր լսարանին ներկայացնել «Կարմիր ծաղիկ մը գարունի» սիրված երգի հոլովակը: Ի դեպ, ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Վահագ Ռաշի հայրը՝ Աշոտ Ռուշանյանը, իսկ բառերը Միսաք Մեծարենցինն են:
«Երգը վաղուց կար համացանցում և շատերի օրվա մի մասնիկն էր դարձնել: Հուսով եմ՝ տեսահոլովակը նունպես դուր կգա իմ լսարանին: Միսաք Մեծարենցի բառերով գրված այս երգի երաժշտությունը հայրս գրել է 70-ականների վերջին, երգը բավական երկար ժամանակ չէի համարձակվում ներկայացնել, քանի որ արդեն ունեինք նույն խոսքերով Ռոբերտ Ամիրխանյանի կողմից գրված հիանալի և ստացված տարբերակ: Երգերը տրամադրությամբ ու երաժշտությունով լրիվ տարբեր են, 2015 թվականին վերջապես համարձակվեցի ներկայացնել և ինչպես սպասում էի երգը ընդունվեց և սիրվեց նաև այս տարբերակով»,-նշում է Վահագ Ռաշը:


Երգիչը հավելում է, որ երկար է մտածել, թե ինչ տեսահոլովակ կարող է ունենալ այս գործը: «Ինչպես իմ երգերի մեծ մասը, հասկացա, որ երգը սովորական տեսահոլովակի տեսքով ներկայացնելը սխալ կլինի: Դիմեցի ընկերոջս՝ Խաչիկ Եղոյանին, և նա առաջարկեց զբաղվել տեսահոլովակի պրոդյուսինգով: Հանդիպեցինք ONoff ստուդիայի հիմնադիր Տիգրան Առաքելյանի և օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ և բոլորով միասին որոշեցինք, որ տեսահոլովակը կարող է լինել գրաֆիկական: Քանի որ արդեն դրա փորձը ունեի՝ մեծ սիրով համաձայնեցի: Բավական երկար և մանրամասնորեն աշխատելուց հետո ստացանք այս տարբերակը»,-նշում է Վահագ Ռաշը:
Հավելենք, որ «Կարմիր ծաղիկ մը գարունի»-ի աուդիո տարբերակը 323 000-ից ավելի դիտում ունի երգչի Youtube-ի պաշտոնական էջում:
Տեսահոլովակի հղումը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ