ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արծվիկ Մինասյանը պնդում է՝ վարչապետը Սահմանադրության կոպիտ խախտում է թույլ տվել

Արծվիկ Մինասյանը պնդում է՝ վարչապետը Սահմանադրության կոպիտ խախտում է թույլ տվել
17.04.2019 | 21:03

Եթե Սահմանադրությունը այսօրվա կառավարության համար գերիշխող մոտեցում է, հարց է առաջանում՝ ինչպես է ստացվել, որ առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրված Սահմանադրության կոպիտ խախտում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ, չկա ոչ մի օրենքում այսպիսի իրավասություն: Երկրի վարչապետը, որպես բարձագույն պաշտոնատար անձ, ենթակա է Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարմանը», - ասաց Արծվիկ Մինասյանը։ «Թող «Իմ քայլը» խմբակցության իրավաբանները, այդ թվում՝ Նիկոլայ Բաղդասարյանը, որը պնդում է, թե պահպանվել է Սահմանադրությունը, ցույց տա օրենքի որևէ նորմ, որը Սահմանադրության մակարդակով ու օրենքի մակարդակով կլիազորի վարչապետին չներկայացնելու նախարարի թեկնածու», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը։ Նա ասաց, որ այս ամենը վերաբերում է նաև ՀՀ նախագահին։

«Նախագահը չի կարող ու իրավունք չունի անգործություն դրսևորել, հակառակ դեպքում, սա հիմք է՝ Սահմանադրությունը խախտելու դեպքում նրան պաշտոնանկ անելու համար», - ասաց ՀՅԴ-ական նախկին նախարարը։ Նա ասաց, թե ԱԺ պատգամավորների առնվանզ մեկ հինգերորդը կամ 27 պատգամավոր կարող են պատրաստել փաստաթուղթ, դիմել Սահմանադրական դատարան ու վիճարկել, թե վարչապետի, թե նախագահի անգործությունը:

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ