Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էլ չե՞ք ուզում ժողովրդի ծառան դառնալ

Էլ չե՞ք ուզում ժողովրդի ծառան դառնալ
15.05.2019 | 18:53

Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը բավական յուրահատուկ նախազգուշացում-սպառնալիք է հնչեցրել։ «Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն,- ասել է նա ու հավելել,-Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Կարող եք սա ընդունել որպես նախազգուշացում: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչեւ 11-ն աշխատում են»: Իսկ տարիներ շարունակ ցածր աշխատավարձ ստացած մյուս ոլորտների աշխատողներն ի՞նչ ասեն, իրե՞նք էլ սկսեն սպառնալիքներ տեղալ։ Կամ Մեսչյանն ասում է, թե իր բաժնի աշխատողների աշխատավարձը տրամաբանության սահմաններում չէ։ Իսկ ով է նրան վստահեցրել, որ թոշակառուի թոշակը կամ նվազագույն աշխատավարձով առավոտից գիշեր աշխատողի վաստակը տրամաբանական է։

Հետո էլ Արթուր Մեսչյանն ինչու է աշխատավարձի բարձրացումից խոսում, նոր իշխանությունը եկել է բոլոր նախկին բարքերին վերջ տալու և ոչ անձնական շահերն առաջին պլան մղելու համար։ Սա մենք չենք ասում, այլ հեղափոխական կառավարության ղեկավարը, բայց մարդիկ 2 ամիս մի քիչ շատ են աշխատել, արդեն ասում են՝ ինչպես կլինի աշխատել ցածր աշխատավարձով։ Բա ասում էիք՝ մենք ժողովրդի ծառան ենք։ Սա դուք էիք ասում, բայց երևում է մի տարի էլ չեք ուզում ժողովրդի համար ժամը 6-ից հետո աշխատել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ