Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19-Եվրո 2019-ի մրցակիցների մասին

Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19-Եվրո 2019-ի մրցակիցների մասին
01.06.2019 | 12:55

Մ19-Եվրո 2019-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին:

«Վախենալու ոչինչ չկա, մեր տղաները պետք է խաղան ու ցույց տան, որ կարող են բարձր մակարդակով խաղալ»,-նշել է Մխիթարյանը: Հայաստանի հետ նույն խմբում են Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ