Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.06.2019 | 00:12

Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել և վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանը։ Քաջալերվեցե՛ք։ Սրանք են այն բաները, որ պիտի անեք. թող ամեն մեկը ճշմարտությունն ասի իր ընկերոջը. խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռներին. թող ամեն մեկն իր սրտում չարիք չխորհի ընկերոջ դեմ. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ես ատեցի այս բոլորը»,- ասում է Ամենակալ Տերը։


Զաքարիայի մարգարեությունը 8. 14-17

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ