Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
25.06.2019 | 00:51

...թե Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լինելու են այն գայթաքարը, որի վրա «գլորվելու» է Փաշինյանի իշխանությունը: Ասում են նաև, թե Վահե Գրիգորյանի ինքնանախագահացումից անմիջապես հետո արտախորհրդարանական ուժերը շատ արագ մոբիլիզացվել, քննարկումներ են անցկացրել` սահմանադրական կարգի նկատմամբ նման «բռնաբարություն» թույլ չտալու համար հզոր դեմարշ իրականացնելու շուրջ: Ընդ որում, ամռան թեժ շրջանում ինչ-որ մի պահի պայքարը կսառեցվի (ՍԴ-ն ողջ կազմով կգնա արձակուրդ), որի ժամանակ Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ (ՍԴ-ում քվորում է անհրաժեշտ որևէ բան անելու համար), միայնության մեջ խարխափող Գրիգորյանը կհամբերի մինչև ՍԴ-ականները վերադառնան արձակուրդից, իսկ այդ ժամանակ արդեն ՎԵՏՕ-ն ու մնացյալ քաղաքական ուժերը կսկսեն իրական պայքարը հանուն սահմանադրական կարգի պահպանման:

Դիտվել է՝ 18628

Մեկնաբանություններ