Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.07.2019 | 00:06

Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի, բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։ Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։ ... Մի՛ հավատացեք սիրելիներին, մի՛ ապավինեք իշխաններին, զգու՛յշ եղիր քո անկողնակցից, որ որևէ բան չպատմես նրան, որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կկանգնի իր մոր դեմ, հարսը` իր ընկերոջ դեմ։


Միքիայի մարգարեությունը 7. 2-3...5-6

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ