Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պա­տի­ժը չի ու­շա­նա

Պա­տի­ժը չի ու­շա­նա
04.10.2019 | 00:52
ԲՀԿ-ի՝ ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու նա­խագ­ծի քվեար­կու­թյա­նը չմաս­նակ­ցե­լը կա­րող է թանկ նս­տել այդ քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րի վրա։ Կա­ռա­վա­րու­թյան աղ­բյուր­նե­րը փո­խան­ցում են, որ ա­ռանց այն էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­կար ժա­մա­նակ «ա­տամ» ու­նի Ծա­ռու­կյա­նի վրա և հար­մար պա­հի է սպա­սում, որ նրան ոչ միայն հե­ռաց­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նից (սա Փա­շի­նյա­նի գլ­խա­վոր խն­դիր­նե­րից մեկն է), այլև բիզ­նես­նե­րը նշա­նա­ռու­թյան տակ դնի։ Շու­տով, ինչ­պես վս­տա­հեց­նում են կա­ռա­վա­րու­թյու­նից, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին կա­րող են այ­ցե­լել ոչ միայն ՊԵԿ-ի (ո­րոնց առն­չու­թյամբ Ծա­ռու­կյա­նը մշ­տա­պես հայ­տա­րա­րում է, թե իր բիզ­նես­նե­րը հա էլ ստու­գում են), այլև ԱԱԾ-ի աշ­խա­տա­կից­նե­րը։
ՈՒ­շագ­րավ է, որ Հրայր Թով­մա­սյա­նին ՍԴ նա­խա­գահ ընտ­րե­լու ժա­մա­նակ էլ ԲՀԿ-ն դեմ է քվեար­կել, սա­կայն ինչ­պես երևում է, նա­խորդ­նե­րը դրա հա­մար չեն «պատ­ժել» նրան, իսկ «նոր» Հա­յաս­տա­նում ա­մեն ինչ այլ է։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ