Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավիթ Հարությունյանը՝ Հրայր Թովմասյանի հարցաքննության մասին

Դավիթ Հարությունյանը՝ Հրայր Թովմասյանի հարցաքննության մասին
27.12.2019 | 13:37

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը բեմականացման արարներից մեկն է, լրագրողներին ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: «Յուրաքանչյուր մարդու կարելի է հարցաքննել որպես վկա: Իհարկե, դատավորին էլ որպես վկա իրավունք ունեն հարցաքննել, բայց երբ դա նայում ենք ողջ պատկերի մեջ, ակներև է դառնում, որ սա բեմականացման արարներից մեկն է», - ասաց նա: Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի Թովմասյանի հարցաքննությունը, Հարությունյանն ասաց. «Փորձել Հրայր Թովմասյանին որևէ ձև մեկուսացնել: Արդեն ակներև է դառնում, որ մեզ մոտ քրեական գործերի հարուցման նվազագույն պահանջները կտրուկ նվազել են, մեկ անձի ցուցմունքով կարելի է սկսել քրեական հետապնդում, Արա Բաբլոյանի օրինակը վառ օրինակ է»:


Հարությունյանը նաև նշեց, որ ՍԴ նախագահի հարցաքննությունը փորձ է՝ ճնշում գործադրել ՍԴ դատավորներ վրա, որ նրանք օգտվեն վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից: «Սա նպատակ ուներ ճնշում գործադրել դատարանի այլ անդամների վրա՝ ստիպելով նրանց ընդունելու այն անպարկեշտ առաջարկությունը, որն արվել է օրենքով», - հավելեց նախկին նախարարը:

Դիտվել է՝ 6601

Մեկնաբանություններ