Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում

Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում
16.01.2020 | 14:29

«Հրապարակի» աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության և 300.1 հոդվածի խնդրով։ «ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տևում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, մինչև փետրվարի վերջ կգա», - ասել է թերթի աղբյուրը: «2 կառույցի կարծիքն էլ իրավական ուժ չունի, ի՞նչ «անակնկալի» մասին է խոսքը։ «Այո, դրանք խորհրդատվական են, սակայն որևէ պետական մարմին, դատարան թեկուզ խորհրդատվական կարծիքի դեմ որոշում չի կայացնի, դրանք այնքան հեղինակավոր կառույցներ են, որ նրանց դեմ չեն գնա: Կարծիքներն ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշի՝ օրենքը (մեղադրանքը) համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, եթե որոշում կայացրեց, որ չի համապատասխանում, մեղադրանքը պետք է կարճվի»: Իսկ Հրայրին կձերբակալե՞ն՝ չէ որ անձեռնմխելի է։ «Իրենք արդեն մեղադրանք առաջադրելիս անցել են անձեռնմխելիության նորմի վրայով, բայց կարծում եմ՝ չեն ձերբակալի՝ միջազգային աղմուկից ելնելով»», - գրում է թերթը:

Դիտվել է՝ 6456

Մեկնաբանություններ