Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նորարարություններն ու կորոնավիրուսի դեմ պայքարը

Նորարարություններն ու կորոնավիրուսի դեմ պայքարը
01.04.2020 | 20:20

Reuters-ն իր ''Mother of invention: the new gadgets dreamt up to fight coronavirus'' հոդվածում անդրադարձել է արհեստական բանականության ոլորտում գործող մի քանի ընկերությունների նորարարություններին՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նրանց շարքում տեղ է գտել նաև Հայաստանում գործող Scylla ընկերության մշակած Corona Scan համակարգը, որը վայրկյանների ընթացքում կարող է բացահայտել բարձր ջերմություն ունեցող մարդկանց։

Դիտվել է՝ 5312

Մեկնաբանություններ