Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Օ­րեն­քի հե­տա­դարձ ու­ժին վե­րա­բե­րող դրույթ­ներն ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թ­յուն են ան­ձի սե­փա­կա­նու­թ­յան ի­րա­վուն­քին»

«Օ­րեն­քի հե­տա­դարձ ու­ժին վե­րա­բե­րող դրույթ­ներն ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թ­յուն են ան­ձի սե­փա­կա­նու­թ­յան ի­րա­վուն­քին»
05.05.2020 | 01:13

«Ա­պօ­րի­նի գույ­քի բռ­նա­գանձ­ման մա­սին» օ­րեն­քի‚ դրա նպա­տակ­նե­րի և հետևանք­նե­րի մա­սին զրու­ցում ենք «Օ­մեր­տա» փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի գոր­ծա­դիր տնօ­րեն, ի­րա­վա­բան‚ Armenia First նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ ՊԱ­ՐՈՒՅՐ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Աժ-ն ըն­դու­նեց «Ա­պօ­րի­նի գույ­քի բռ­նա­գանձ­ման մա­սին» օ­րեն­քը։ Մաս­նա­գի­տա­կան հան­րույ­թի (ի­րա­վա­բան­ներ, տն­տե­սա­գետ­ներ) տար­բեր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ խիստ քն­նա­դա­տու­թյան են­թար­կե­ցին այն։ Ձեր կար­ծի­քը այս օ­րեն­քի մա­սին։
-Ընդ­հա­նուր առ­մամբ ի­րա­վա­բան­նե­րը դժ­գո­հու­թյուն են ար­տա­հայ­տել օ­րեն­քի թե­րի մշակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ, այն է՝ նշ­վել է օ­րի­նակ, որ կրիպ­տոակ­տի­վի պատ­կա­նե­լու­թյան հարցն օ­րեն­սդ­րու­թյամբ կար­գա­վոր­ված չէ, օ­րեն­քում առ­կա «կաս­կած» բա­ռը են­թա­կա է հս­տա­կեց­ման, գրա­վոր ա­պա­ցույ­ցի ներ­կա­յաց­ման ըն­թա­ցա­կար­գը ևս խնդ­րա­հա­րույց է ա­պա­ցուց­ման տե­սան­կյու­նից, ՀՀ քրեա­կան օ­րենս­գիր­քը դեռևս չի նա­խա­տե­սում պատ­ժի տե­սակ օ­րեն­քում նշ­ված ա­րար­քի կա­տար­ման հա­մար, ինչ­պես նաև նա­խա­տես­ված հաշ­տու­թյան հա­մա­ձայ­նու­թյան գոր­ծըն­թա­ցը պատ­շաճ սահ­ման­ված, հս­տա­կեց­ված չէ: Կար­ծում եմ, որ վե­րոն­շյալ թե­րու­թյուն­ներն ըն­թա­ցա­կար­գա­յին բնույթ են կրում, օ­րեն­քի բա­ցերն ա­ռա­վել ակն­հայտ կդառ­նան պրակ­տիկ կի­րառ­ման ար­դյուն­քում։ Ինձ ա­ռա­վե­լա­պես մտա­հո­գում են օ­րեն­քի հե­տա­դարձ ու­ժին վե­րա­բե­րող դրույթ­նե­րը, ին­չը, իմ գնա­հատ­մամբ, ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյուն է ան­ձի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քին:
-Ի՞նչ հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ այս օ­րեն­քը։
-Հետևանք­նե­րի մա­սին վաղ է խո­սել, առ­կա է հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քի դա­դա­րեց­ման ռիսկ:
-Այս օ­րենքն ար­դյոք չի՞ ոտ­նա­հա­րի քա­ղա­քա­ցու սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը։
-Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի կող­մից հս­տակ սահ­ման­ված են գույ­քից ա­նար­գել օգտ­վե­լու մի­ջամ­տու­թյան թույ­լատ­րե­լիու­թյան սահ­ման­նե­րը, այն է՝ մի­ջամ­տու­թյու­նը պետք է նա­խա­տես­ված լի­նի օ­րեն­քով, բխի հան­րա­յին շա­հից, անհ­րա­ժեշտ լի­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կու­թյու­նում: Ե­թե հար­ցը դի­տար­կենք այն տե­սան­կյու­նից, որ ան­ձի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քի դա­դա­րե­ցումն այս դեպ­քում նա­խա­տես­ված է օ­րեն­քով, ո­րի հիմ­քում դր­ված է հենց հան­րա­յին շա­հը, ինչ­պես նաև այն անհ­րա­ժեշտ է ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կու­թյա­նը, միևնույն է‚ օ­րեն­քը չպետք է հա­կա­սի ՀՀ սահ­մա­նադ­րու­թյա­նը, հա­կա­ռակ պա­րա­գա­յում կբախ­վենք «թու­նա­վոր ծա­ռի պտուղ­նե­րը» հաս­կա­ցու­թյան հետ:
-Գույ­քի նվա­զա­գույն չա­փը ող­ջա­մի՞տ է ըն­տր­ված, թե՞ ոչ:
-Օ­րեն­քի նախ­նա­կան տար­բե­րա­կը գույ­քի նվա­զա­գույն չափ էր սահ­մա­նում 50000000 ՀՀ դրա­մի գե­րա­զան­ցու­մը, այ­նու­հետև օ­րեն­սդ­րի կող­մից չա­փը փո­փոխ­վեց՝ դառ­նա­լով 25000000 ՀՀ դրամ, ին­չը կար­ծում եմ‚ իս­կա­պես ող­ջա­միտ չափ է: Նման հետևու­թյան հան­գում եմ՝ հաշ­վի առ­նե­լով ինչ­պես մեր ազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ կապ­ված գու­մա­րի տն­տես­ման հետ, այն­պես էլ ՀՀ-ում գոր­ծող մի­ջին աշ­խա­տա­վար­ձի չա­փը:
Ճե­պազ­րույ­ցը`
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8269

Մեկնաբանություններ