Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ով լիներ, որ չհպարտանար

Ով լիներ, որ չհպարտանար
22.06.2020 | 23:03

Այսօր խորհրդարանական մեծամասնությունը կրկին տարերքի մեջ էր։ Սահամանդրական փոփոխությունների նախագիծը երկու ընթերցմամբ ու միաձայն ընդունեցին՝ խախտելով հենց այդ սահմանադրությունը։ Աժ մեծամասնությունը թաթախվեց մի բանում, որի համար ապագայում պետք է բացատրություններ տա, բայց այսօր «մավրն արեց իր գործը, մավրը կարող է գնալ»։ Խորհրդարանի նիստի ավարտից րոպեներ անց Փաշինյանը Ֆեյսբուքում գրառեց․ «Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»։ 88 հոգի առանց մտածելու քաղաքական ապագայի մասին, մեկ հրահանգով կողմ է քվեարկում մի նախագծի ու հանուն մեկ մարդու քմահաճույքի, պատասխանատվության բեռն իր ուսերին է վերցնում, իսկ ով լիներ, որ չհպարտանար նրանով։


Իրավիճակի ողջ աբսուրդն էլ այն է, որ իշխանական մեծամասնության մեջ կան իրավաբաններ, որոնք լավ հասկանում են, թե ինչ խնդրի տակ են մտնում, բայց հերիք չէ, հետ չեն կանգնում դրանից, նաև մի բան էլ գովերգում են այս նախագիծը։ Իսկ ո՞վ ունենար այսպիսի անդեմ զանգված, կոճակ սեղմողների պատկառելի քանակ, որ չհպարտանար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ