Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Սան Ֆրանցիսկոյում հայերը իշխանություններին կոչ են անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնությունը

Սան Ֆրանցիսկոյում հայերը իշխանություններին կոչ են անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնությունը
11.10.2020 | 14:37

Սան Ֆրանցիսկոյում նախօրեին հայ համայնքի բողոքի ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ են արել դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնությունը, հաղորդում է abc7news.com-ը։

Հարյուրավոր հայեր երթով անցել են Ոսկե դարպասներ կամրջով՝ ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները։ «Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ են հրահրել Արցախի դեմ։ Նրանք ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, և մենք շատ մտահոգված ենք, որ նրանք իսկապես փորձում են ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությանը, որը սկսել են 1915-ին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ռոզաննա Մակասջյանը։

Դիտվել է՝ 3879

Մեկնաբանություններ