ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը և Վրաստանը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը Լեհաստանում

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը և Վրաստանը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը Լեհաստանում
12.10.2020 | 12:14

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը Լեհաստանի Տիխի քաղաքում ավարտվեց 2:2 հաշվով:


Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Խորեն Բայրամյանը, 46-րդ րոպեին Նիկա Կաչարավան խփեց պատասխան գնդակը, 74-րդ րոպեին Թոռնիկե Օքրիաշվիլիի խփած գնդակով վրացիներն առաջ անցան հաշվի մեջ, 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11-մետրանոցով Հայաստանի ընտրանուն հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Հայաստանի հավաքականը 4 միավորով շարունակում է երրորդ հորիզոնականը զբաղեցնել C լիգայի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում: Խմբում առաջին երկու տեղերը 5-ական միավորով կիսում են Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի թիմերը, աղյուսակը եզրափակում է Էստոնիայի հավաքականը՝ 1 միավորով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 14-ին Էստոնիայի հավաքականի հետ՝ Տալլիննում:

Դիտվել է՝ 4893

Մեկնաբանություններ