Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հունաստանի AKKEL կուսակցությունը պահանջում է Իսրայելից զենք չվաճառել Ադրբեջանին

Հունաստանի AKKEL կուսակցությունը պահանջում է Իսրայելից զենք չվաճառել Ադրբեջանին
14.10.2020 | 22:40

Հունաստանի Ագրարային կուսակցության հայտարարությունը՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին, Իսրայելի ԱԳ եւ արդարադատության նախարարություններին․


Հունաստանի AKKEL կուսակցությունը խորապես ցնցված և վրդովված է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերի դեմ ծավալված լայնամասշտաբ պատերազմից։ Այն փաստը, որ Թուրքիան, որը հայերի ցեղասպանությունն էր իրականացրել, այժմ ակտիվորեն սատարում է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությանը, ԵՄ-ին պարտադրում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, քանզի միայն պատժամիջոցը կարող է չեզոքացնել բարբարոսներին։ Հատկապես ցավալի է այն փաստը, որ Ալիևի ռեժիմը օգտագործում է իսրայելական ընկերությունների կողմից մատակարարվող բազմաթիվ ռազմական զինտեխնիկա եւ համակարգեր։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Իսրայելը ռազմական տեխնիկա վաճառում այն ռեժիմին, որն օգտագործում է հայկական խաղաղ բնակչության դեմ։ Հունաստանի Ագրարային կուսակցությունը խնդրում է ձեր անձնական միջամտությունը՝ Արցախում այս պատերազմը դադարեցնելու համար։ Խորհրդային Միության փլուզումից հետո Արցախի հայերը հանրաքվեի միջոցով ազատվեցին ադրբեջանական վարչակարգից և հաղթեցին արյունալի պատերազմում, ինչը այսօր կրկին սկսել է ադրբեջանական կողմը։


Էվանգելոս (Վակիս) Ցիոբանիդիս AKKEL կուսակցության նախագահ

Դիտվել է՝ 4569

Մեկնաբանություններ