Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հրադադարի պայմանավորվածություններին հաջորդած զարգացումները

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հրադադարի պայմանավորվածություններին հաջորդած զարգացումները
29.10.2020 | 12:56

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը, միակողմանի հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ: Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, որ անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:


Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ: Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նախատեսված է այսօր:

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ