ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Զինված հարձակումներից հետո Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ

Զինված հարձակումներից հետո Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ
29.10.2020 | 22:50

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված հարձակումներից հետո հայտարարել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է «իսլամիստական ահաբեկչական հարձակման»: «Այսօր առավոտյան Նիցցա քաղաքի Նոտր Դամ եկեղեցում զոհվել են մեր երեք քաղաքացիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:


Մակրոնը Նիցցա է ժամանել քաղաքում հարձակումից մի քանի ժամ անց։ Մակրոնին ուղեկցել են ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետին: Նախագահը հայտարարել է երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։ «Մենք կպաշտպանենք պաշտամունքի բոլոր վայրերը, մասնավորապես՝ եկեղեցիները։ Մենք կպաշտպանենք նաև մեր դպրոցները»,- ասել է նա։ Նրա խոսքով, Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ: Նիցցայում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա, առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Ավինյոնում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ