Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ղազախստանը հերքել են Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու տեղեկությունները

Ղազախստանը հերքել են Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու տեղեկությունները
08.11.2020 | 22:28

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ հանրապետությունը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին՝ն հայտնում է stopfake.kz կայքը, որն ստեղծվել է ոչ հավաստի տվյալների դեմ պայքարի համար: Սոցցանցերում և որոշ կայքերում տեղեկություններ են հայտնվել, որ Ղազախստանը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին:

«Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առաջ իր բոլոր պարտավորությունների կատարմանը և մտադրություն չունի սպառազինում մատակարարել այլ երկրներ»,- ասբյուրը մեջբերում է գերատեսչության հայտարարությունը:

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ