Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Արցախի անկախության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Արցախի անկախության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը
20.11.2020 | 14:22

Արցախում ստեղծված իրավիճակն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հեռախոսազրույցի ժամանակ:


Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթներին իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել է Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:


Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը: ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը: Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քննարկելու է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ